- Back to Home »
- Video »
- Teen Liars-ը ընդդեմ պիտակավորմանն
Posted by : Calvo
пятница, 8 ноября 2013 г.
Teen Liars-ների նոր ուղերձը ուղղված է պիտակավորմանը: Շրջապատի կողմից ստեղծված մարդկային պիտակներին: Հասարակության մտածելակերպի մեջ արմատացած ծայրահեղականության արգասիքն են դառնում ծաղրանքով տրված մարդկային պիտակները: Մարդկային անձի վերաբերյալ պետք է ըմբռնումով մոտենալ, քանի որ յուրաքանչյուրը ազատ է իր ընտրության մեջ, անկախ նրանից, թե կխրախուսվի հասարակության կողմից, թե` ոչ:Անկախ անհատի տեսքի, բնավորության, մտածելակերպի և կողմնորոշման ձևից` նա անհատ է, ազատ անձ, ում համար բացարձակապես հիմք չեն հանդիսանում <<պիտակները>>` փոխվելու և առավելևս իրեն նվաստացած զգալու համար: Սա նոր կոչ է ընդդեմ պիտակավորմանն ու պիտակներից բխող ծաղրանքին: